Նորություններ
Ի՞նչ է քթի պլաստիկ վիրահատությունը և ինչպե՞ս պատրաստվել այդ վիրահատությանը 25 Մայիս 2020

 

Զրուցակից՝ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյան

Բժիշկ Ստեփանյան, այսօր Հայաստանում մեծ պահանջարկ ունի քթի պլաստիկ վիրահատությունը՝ ռինոպլաստիկան: Էսթետիկ տեսանկյունից, որ խնդիրներն են առավել տարածված:

-Հայաստանում հիմնականում դիմում եմ սապատավոր քիթը, արծվաքիթը շտկելու համար,  նաև շատ տարածված են քթի ծայրի, քթի և քթանցքների չափի և ձևի փոփոխությունները:

Ովքե՞ր և ինչու՞ են դիմում այդ վիրահատությանը, ո՞րն է դրդապատճառը

-Դեպքերը և պատճառները տարբեր են, լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ  շատ անվստահ են իրենց զգում, իրենք իրենց դուր չեն գալիս նկարներում, հայելու առաջ: Դրանք որոշակի հոգեբանական բարդույթներ են, որոնք ըստ իրենց կօգնի հաղթահարել վիրահատությունը: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մարդիկ նախքան վիրահատությունը անցնեն հոգոբանի խորհրդատվություն: Մեզ մոտ ցավոք շատերը խուսափում են գնալ հոգեբանի մոտ, և շատ ժամանակ մենք՝ պլաստիկ վիրաբույժներս պետք է փոքր-ինչ ստանձնենք այդ դերը, որովհետև լինում են դեպքեր,երբ պացիենտները շատ մեծ դեպրեսիայի և բարդ կացության մեջ են լինում, բնականաբար նման մարդկանց, նման իրավիճակում վիրահատել չի կարելի, շատ երկար ժամանակ է պահանջվում մինչև իրենց հետ գալիս ենք ընդհանուր համաձայնության:

Ինչպե՞ս եք հանգում վերջնական արդյունքին

-Ես շատ երկար ու հանգամանալից զրուցում եմ պացինտների հետ, ինչպես արդեն նշեցի հոգեբանական տեսանկյունից էլ փորձում եմ հասկանալ, թե ինչ հոգևիճակում է գտնվում տվյալ մարդը, ի՞նչ է ուզում ստանալ այս վիրահատությունից հետո, որովհետև դժգոհ պացիենտների /բարեբախտաբար ես դեռ չեմ ունեցել / մեծամասնությունը, երբ վիրահատությունից հետո իրենց չեն հավանում, դա կրկին գալիս է այդ հոգեբանական խնդիրներից, այդ իսկ պատճառով ես շատ մեծ ժամանակ եմ հատկացնում՝ մանկարկիտ զրուցելով պացիենտի հետ: Լինում է, որ այնպիսի քիթ են ցանկանում, որ դա իրենց դեմքին չի սազելու և բնականաբար վիրահատությունից հետո դժգոհ են լիելու, այդ պատճառով սկսում եմ բացատրել, որ այն ինչ իրենք պատկերացնում են իրենց չի սազելու, առաջարկում եմ տարբերակներ: Միշտ չէ, որ ցանկությունները համապատասխանում են հնարավորություներին: Քթի պլաստիկ վիրահատությունը դա շատ լուրջ և բարդ վիրահատություն է՝ նաև  էսթետիկ առումով և մարդուն պետք է ճիշտ նախապատրաստես դրան, որովհետև աչքերը բացելուց հետո նա լիովին այլ մարդ է լինելու: Չի կարելի վիրահատել միայն որովհետև պացիենտն է այդպես ցանկանում: Բժիշկը նախ պետք է կարողանա ճիշտ խորհրդատվություն տրամադրել: Վիրահատության արդյունքից պետք է գոհ լինեն և բժիշկը, և պացիենտը: Բացառիկ դեպքերում, բարդ պացիենտների դեպքում կատարվում է նաև մոդելավորում, որպեսզի պացիենտը մոտավոր տեսնի և պատկերացնի ինչ է ստացվելու վերջնադյունքում,ես բոլորին բացատրում եմ, որ մոդելավորումը շատ հարաբերական է, սա բժշկություն է, այլ ոչ թե ճշգրիտ գիտություն, մենք գործ ունենք կենդանի հյուսվածքների հետ:Սա պլաստիլին կամ կավ չէ, որ ոնց ուզես ճկես: 

Փաստորեն պլաստիկ վիրաբույժը բազմապրոֆիլ անձ է, և պացիենտի հետ միաժամանակ մի քանի տեսակի աշխատանքներ է տանում

–Այո, իդեպ ավելացնեմ, որ այդ ամենին զուգահեռ սա նաև շատ մանր, դետալային աշխատանք է, ես միշտ համեմատում եմ մեր աշխատանքը դիզայների աշխատանքի հետ:

Արդյո՞ք թանկ հաճույք է ռինոպլաստիկան

-Նախ ասեմ, որ այլ երկրների համեմատ Հայաստանում այն բավականին մատչելի է, և այն գումարը, որը վճարում են, դա մեկ անգամվա համար չէ,  որովհետև վերականգնողական շրջանը շատ  ավելի երկար է տևում: Շուրջ 2 տարի ես պացիենտի հետ կապի մեջ եմ, պարբերաբար գալիս են, հետազոտում եմ, որովհետև պլաստիկ վիրահատությունից հետո քիթը վերջնական տեսքը ստանում է 2 տարվա ընթացքում և այդ ընթացքում պացիենտը պետք է լինի հսկողության տակ:

Ինչպե՞ս է լինում պացիենտի և շրջապատի արձագանքը

-Շատ է պատահել, որ վիրահատվողը զանգել ասել է, գիտես բոլորն ասում են՝ ինչ որ բան փոխվել է, բայց ի՞նչ, չենք հասկանաում, դա շատ լավ է, այսինքն ամեն ինչ այնքան բնական է, որ չի զգացվում, որ վիրահատված է, դա լավագույն գնահատականն է:

Բայց կան մարդիկ, որ անընդհատ դժգոհ են իրենց արտաքինից, անընդհատ ինչ-որ փոփոխություններ են անում, վիրահատվում են 2-րդ, 3-րդ անգամ: Ես ունեցել եմ պացիենտներ, ուրիշի մոտ վիրահատվելուց հետո եկել են էլի են ցանկացել վիրահատվել, իրականում ամեն ինչ կարգին էր, բայց իրենք իրենց դուր չէին գալիս:

 

Որտե՞ղ է իրականացվում վիրահատությունը

Վիրահատութուններն իրականացվում են  Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում, որն ապահովված է լավագույն սարքավորումներով և մենք ամեն ինչ անում ենք որպեսզիմեր հաճախորդների համար ապահովենք լավագույն որակն ու լավագույն արդյունքը

Որքա՞ն է տևում վիրահատությունը և հետվիրահատական շրջանը

-Նախ մինչև վիրահատությունը կան հետազոտություններ և անալիզներ, որ պացիենտը պարտադիր պետք է անցնի և կատարի: Վիրահատությունը կարող է տևել 1.5-3.5 ժամ: Հաջորդ օրը պացիենտին դուրս ենք գրում, որից հետո ես 24/7 ես կապի մեջ եմ նրա հետ, 5-10 օր  նա գտնվում է իմ անմիջական ինտենսիվ հսկողության ներքո, վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 1-2 տարվա ընթացքում, կախված արդեն այդ օրգանիզմից: Իհարկե նախնական արդյունքն արդեն երևում է հենց վիրահատությունից հետո:

Ո՞ր տարիքում է կարելի է վիրահատել քիթը

-Ռինոպլաստիկա կարելի է կատարել 16-18 տարեկանից: Բայց, էսթետիկ խնդիրներից բացի վիրահատությունը օգնում է նաև լուծել շնչառական խնդիրներ:Այստեղ խոսքը միջնապատի վիրահատության մասին է, և եթե վաղ տարիքի պացիենտը ունի շնչառության լուրջ խնդիր, ապա այդ դեպքում իրականացնում ենք վիրահատությունը:

Ի՞նչ պատասխանատվություն է կրում պլաստիկ վիրաբույժը

 

-Պլաստիկ վիրաբույժը իր վրա մեծ պատասխանատվություն է կրում ու այստեղ շատ կարևոր է  փոխվստահությունը, դրական տրամադրվածությունը,շատ կարևոր է  պացիենտի լավատեսությունը: Եթե պացիենտը ընդհանուր բարդ հոգեվիճակում է, հետվիրահատական շրջանը նույնպես բարդ է լինում՝ զուտ հոգեբանական առումով, այստեղ էլի ու էլի պլաստիկ վիրաբուժը պետք է օգնի ապաքինվել  նրան  նաև հոգեպես:

 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝