Նորություններ
ՀԱԱ Կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանի վերապատրաստումը ԱՄՆ-ում 04 Հոկտեմբեր 2019

Այս օրերին Կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանը Բոստոնում մասնակցում էր Հարվարդի Համալսարանի Բժշկական դպրոցի /Harvard Medical School/ կազմակերպած «Մաշկի լազերային և էսթետիկ թերապիա» թեմայով 14-րդ ամենամյա կոնֆերանսին:

Երեկ Բժիշկ Ստեփանյանը հանդես է եկել հատուկ զեկույցով՝ ներկայացնելով ՀԱԱԿ-ում իր կողմից VBeam լազերի օգնությամբ կատարվող անոթների պաթոլոգիաների լազերային բուժման արդյունքները։

Նախքան կոնֆերանսը, Հարվարդի Բժշկական դպրոցի պրոֆեսոր, մաշկաբան Ռոքս Անդերսոնի հրավերով, վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանը մի քանի օր այցելել է Ֆոտոբժշկության «Wellman Center» Կենտրոն, որտեղ մասնակցել է պրոֆ. Անդերսոնի կողմից իրականացվող բուժական լազերային միջամտություններին՝ անոթների և մաշկի կարմիր պիգմենտային բծերից ազատվելու համար, ծանոթացել արևմտյան փորձին և կիրառվող նորագույն մեթոդներին և մոտեցումներին:

Հիշեցնենք , որ 2015թ-ի ապրիլից ՀԱԱ Կենտրոնում կատարվում է անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժում՝ VBeam լազերի օգնությամբ: Բուժման այս մեթոդը ամենաարդյունավետն է պիգմենտային բծերից ազատվելու համար:

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝