Նորություններ
ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանի, Ջուդի Չուի եւ Ֆրանք Փալոնի այցը Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն 07 Հոկտեմբեր 2019

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը այցելեցին Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն։

Կոնգրեսակաների այցը շատ տպավորիչ էր թե´Կենտրոնի անձնակազմի, թե´ այսօրվա այցելուների համար։ ՀԱԱԿ-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի ուղեկցությամբ կոնգրեսականները շրջայց կատարեցին Կենտրոնում՝ ականատես լինելով մատուցվող բարձր որակի բժշկական ծառայություններին, արևմտյան աշխատելաոճին և 23 տարիների ընթացքում ձեռքբերումներին։

Կոնգրեսականներին հիացրեց Կենտրոնի վերջին սերնդի բժշկական սարաքավորումներով հագեցվածությունը, որը ձեռք է բերվել ՀԱԱ Կենտրոնի ամերիկահայ բարերար և համահիմանդիր Ռիտա Բալյանի և ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության (USAID) «Ամերիկյան դպրոցները և հիվանդանոցները արտերկրում (ASHA)» դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Վերջիններս իրենց հիացմունքն ու տպավորությունները արտահայտեցին Կենտրոնի հյուրերի գրքում։

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝