Ռիտա Պալեանի Ոողջույնի խոսքը Ամեն անգամ փրկելով մեկ մոր կյանք մենք փրկում ենք մի ամբողջ ընտանիք, հետևաբար` մի ամբողջ ազգ:

Հարգելի հայրենակիցներ,

20 տարի առաջ, երբ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ավերիչ ազդեցությունը մեղմելու համար Հայ-Ամերիկյան Մշակույթային Ասոցիացիան /ՀԱՄԱ/ հանձն առավ ձեռք առնել որոշակի քայլեր, ես երբեք չէի կարող պատկերացնել, թե այդ փոքր նախագիծն այսքան կընդլայնվի: Մենք ի սկզբանե նախատեսել էինք Հայաստան ուղարկել միայն մեկ ՄԱՄՈԳՐԱՖ և դրանով սահմանափակել ծրագիրը, բայց պարզվեց, որ դա միայն սկիզբն էր:

Մենք եկանք Հայաստան, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով կանանց մահացության թիվը մեծ էր: Այսօր ՀԱԱԿ-ը դարձել է ՀՀ-ում քաղցկեղի դեմ պայքարի որոշիչ օղակներից մեկը, որի մասնագետների եզրակացությունների հետ հաշվի են նստում ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան մասնագետները:

 

Հերթագրում
* -ով դաշտերը պարտադիր են լրացման համար
Ընդլայնված ՀԱԱԿ-ի կառուցվածքն է` ՝
Առաջին Հարկ Աայստեղ տեղակայված են Ռադիոլոգիայի - “Կրծքագեղձի հետազոտում և ախտորոշում” և գինեկոլոգիայի բաժինները, լաբորատորիա, ընդունարան և այցելուների սպասասրահներ, դեղատուն, ինչպես նաև ֆայլադարան:
Երկրորդ Հարկ Այստեղ տեղակայված են ուռոլոգիայի բաժինը, ատամնաբուժարանը, ընտանեկան բժշկի ու էնդոկրինոլոգի, ողնաշարաբանի, ինչպես նաև վերականգնողական թերապիայի ծառայությունները: Այս հարկում նույնպես կա փոքր լաբորատորիա:
Երրորդ հարկ Այստեղ տեղակայված են գործադիր տնօրենի, ադմիստրատիվ աշխատակազմի և հաշվապահական սենյակները, ինչպես նաև ուսուցողական կենտրոնը և փոքր կոնֆերանս դահլիճը:
Չորրորդ հարկ Վիրահատարան՝ հետվիրահատական սրահով և հիվանդասենյակներով, նախասրահ՝ նախապատրաստական և վիրակապական սենյակներով։
Կոնֆերենս դահլիճ

Հայ- Ամերիկյան Առողջության Կենտրոնում 2013թ-ի հունվարի 18-ից գործում է կոնֆերանս սրահը, որը գտնվում է կենտրոնի 5-րդ հարկում:


Կենտրոնի կոնֆերանս սրահում հաճախ կազմակերպվում են կլոր սեղան քննարկումներ, խորհրդարանական լսումներ, գիտական քննարկումներ, տարբեր թեմաներով սիմպոզիումներ, որոնք երբեմն ուղեկցվում են վիրահատություների ցուցադրմամբ՝ ուղիղ միացմամբ:


     Տեխնիկապես գերհագեցած սրահի վարձակալումը ապահովում է 250 անձի բարձրակարգ սպասարկումը՝ սեմինարների, ֆորումների և միջոցառումների ժամանակ, իսկ սինխրոն թարգմանության համակարգի առկայությունը նպաստում է օտարերկրա հյուրերի դյուրին շփմանը և մասնակցությանը:

 

Վարձակալության պայմանները՝

 

1 օր – 90.000դրամ

 

     Սրահի վարձակաությունից ստացված հասույթը հատկացվում է սոցիալապես անապահով և անվճարունակ կանանց մամոգրաֆիկ հետազոտություններն անվճար կարգով անցկացնելու համար:

99%

Հիվանդության բուժում

800+

Հիվանդներ տարվա ընթացքում

150

Մասնագիտացված բժիշկներ

24

Տարիների փորձ

Նորություններ
Հունիսի 22-ին Սիմպոզիում «ՀՀ-ում քաղցկեղի բուժումից հետո կրծքագեղձի վերականգնում» թեմայով
19 Հունիս 2017
Հունիսի 22-ին, ժամը 15:00-ին Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի 5-րդ հարկում տեղի կունենա Սիմպոզիում «ՀՀ-ում քաղցկեղի բուժումից հետո կրծքագեղձի վերականգնում» թեմայով։Մանրամասների ու մասնակցության համար ...
Ավելին
50% ԶԵՂՉ վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության համար
14 Հունիս 2017
Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը հինգշաբթի օրվանից՝ հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը հայտարարում է 50% ԶԵՂՉ վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության համար` 10.000 դրամի փոխարեն 5.000 դրամով։ Հայաստանը համարվում ...
Ավելին
Փակ Արհեստանոց Լուսանկարչական ցուցահանդես
13 Հունիս 2017
Լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են նաև մեր վիրահատարանում արված եզակի լուսանկարներ։ Բացումը՝ ս/թ-ի Հունիսի 23-ին, 19:00-ին Հասցե՝ Բյուզանդի 3,Երևան, Հայաստան          
Ավելին