Վիրահատական միջամտությունից հետո հետվիրահատական վերականգնողական գոծողություններն ուղղված են վերադարձնել անհատին բնականոն կյանքին, վերականգնել նրան թ՛ե ֆիզիկական և թ՛ե հոգեբանական առումով: Վերականգնողական գործողությունների և մեթոդների ցանկը կախված է հիվանդության ընթացքից, կատարված վիրահատության ծավալից, օրգանիզմի անհատական առանձնահատկություններից և վիրահատական միջամտությունից հետո անցած ժամանակից:


    ՀԱԱ Կենտրոնում բուժական մերսումն ու մանուալ լիմֆոդրինաժն իրականացվում է բարձրակարգ մասնագետի կողմից, ով, ունենալով ԱՄՆ-ում 6-ամյա աշխատանքային ստաժ, վեևջերս Իռլանդիայի Կորք քաղաքի Լիմֆ կլինիկայում անցել է հատուկ վերապատրաստման կուրս, որի արդյունքում սկսել է տիրապետել մանուալ լիմֆոդրենաժի Վոդերի տեխնիկային (M.L.D.):


    Կրծքագեղձի վիրահատությունից հետո, երբ հեռացված են լինում նաև ավշային հանգույցները, հետվիրահատական շրջանում առաջանում են թևի և դաստակի այտուցներ, քանի որ վնասված են լինում հյուսվածքները: Մանուալ Լիմֆոդրենաժն օգնում է վերացնել այտուցները և վերականգնել շարժունակությունը: Այն ամրապնդում է հեղուկի շրջանառությունը, բարելավում արյան շրջանառությունը մկաններում, ինչի շնորհիվ լավանում է հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է մկանների տոնուսը:
Մանուալ Լիմֆոդրենաժը նպաստում է թունավոր նյուրթերի արագ հեռացմանը օրգանիզմից, վերացնում է միջբջջային ավելորդ հեղուկները և արագացնում հյուսվածքների վերադասավորումը:

 

    Հետվիրահատական վերականգնում: Ցանկացած Վիրահատությունից հետո կարևոր է սկսել վերականգնողական թերապիան հնարավորինս շուտ՝  արագ ապաքինման նպատակով: Վիրահատությունից հետո կարող է լինել ընդհանուր թուլություն, այտուց, սպի և հոդերի շարժումների նվազեցում: ՀԱԱ Կենտրոնի ֆիզիոթերապևտը կապահովի հետվիրահատական վերականգնումը՝ կատարելով անհատական բուժումներ հատուկ վարժություններով` ապահովելով լավագույն արդյունք:

 

    Մկանակմախքային վերականգնում։ Մկանակմախքային վերականգնումը հոդերի շարժման դիապազոնի խանգարումներից առաջացած դժվարությունների վերականգնումն է: Շարժումների անբավարար քանակը հաճախ առաջացնում է ախտանիշներ՝ կապված մկանակմախքային խնդիրների հետ, ինչպիսիք են օրինակ՝ ցավը, զգայական փոփոխությունները, փայտացումը, թուլությունը կամ հոդերի անկայունությունը, ինրպես նաև մեջքի ցավը (գոտկային կամ կրծքային), վզի ցավը, ուսերի հոդերի խնդիրները, ազդրի կամ աճուկի ցավը, ծնկների հատվածում ցավերը, կապանային վնասվածքները, ոտնաթաթի, արմունկի կամ ձեռքի խնդիրները: