2016թ-ի հունվարի 11-ից մեկնարկեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը կազմված է հետևյալ ենթաբաժիններից՝ ռենտգենոլոգիա,  համակարգչային տոմոգրաֆիա և ոսկորների դենսիտոմետրիա:


Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը համալրված է նորագույն սարքավորումներով: Վերջին սերնդի համակարգչային տամոգրաֆը - Toshiba Aquilion Lightning մոդելի,  32 շերտ ընդունիչներով հզոր սարքը, հնարավորություն է տալիս կատարել բոլոր ԿՏ հետազոտությունները մաքսիմալ արագ և անվտանգ եղանակով: Նորագույն տեխնոլոգիանների կիրառմամբ, մենք ստանում ենք պատկերները 80%-ով իջեցնելով ճառագայթային բեռնվածությունը, որը չափազանց կարևոր է այցելուի անվտանգության համար: Կատարվում են գլխի, քթի հարակից խոռոչների, ծնոտների, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի հետազոտություններ, վերջին սերնդի երակային ներարկիչի օգնությամբ, որը նույնպես բացառիկ է Հայաստանի համար: Անոթների հետազոտությունները (անգիոգրաֆիա) նույնպես կատարվում են ժամանակակից եղանակով:

 

Բաժանմունքում տեղադրված նորագույն համակարգչային տոմոգրաֆը, ռենտգեն թվայնացված սարքը (սկոպիայի առավել հստակ ծրագրով) ապահովում են մարդկանց կոմպլեքս, լիարժեք և վերջնական հետազոտությունները: Ռենտգենյան ճառագայթման  վնասակար ազդեցությունը հասցվում  է նվազագույնի,   եթե հետազոտությունը կատարվում է նորագույն սարքերով։

Շուտով բաժանմունքում կտեղադրվի նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ:


Բաժնում աշխատում են գիտակ, փորձառու և բարեհամբյուր մասնագետներ, որոնք սերտորեն համագործակցում են կենտրոնի բոլոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում մանրակրկտորեն քննարկելով յուրաքանչյուր այցելուի տվյալները՝ ճշգրիտ ախտորոշում ստանալու համար:

 

Ոսկորների դենսիտոմետրիա
Ոսկրի հյուսվածքի խտության որոշում

 

2006թ. հոկտեմբերին Հայ Ամերիկյան Առողջության կենտրոնում տեղադրվեց Հայաստանում առաջին ոսկորների խտության որոշման սարքավորումը, որը մեծահոգաբար նվրաբերվել է “Hologic” ընկերության կողմից: Սարքն այժմ էլ լավագույնն է մեր երկրում, քանի որ ունի տեղադրված հատուկ ծրագիր՝ FRAX, որը միակն է և շատ ավելի ինֆորմատիվ է։ Այն հնարավորություն է տալիս հետազոտել ամբողջ ողնաշարը ընդամենը 1 րոպեում:
Ուժեղ ոսկորները հանդիսանում են ամբողջ օրգանիզմի առողջության հիմքը: Ահա թե ինչու այդքան կարևոր է ախտորոշել մարդու ոսկրային համակարգը՝ հայտնաբերելու համար օստեոպորոզը, որը կարող է բերել կոտրվածքների: Օստեոպորոզը կարող է ի հայտ գալ ոսկրերի հանքային խտության նվազման հետևանքով (առաջին հերթին կալցիումի պակասի արդյունքում); Դենսիտոմետրիան ոսկրերի խտության և հանքային կազմի չափումն է: Այն հանրավորություն է տալիս հայտնաբերել հիվանդության առկայությունը, ինչպես նաև դրա փուլերը և հետագայում օստեոպորոզի զարգացման վերաբերյալ անել ճշգրիտ կանխատեսումներ :

 

Միշտ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Յուրաքանչյուր կին դաշտանադադարի ընթացքում և դրանից հետո պարտավոր է հետազոտել ոսկորների խտությունը` խուսափելու համար կոտրվածքներից և ոսկրային ցավերից: 2006թ. մինչ օրս զննության են ենթարկվել 2 581 այցելու: