Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքը ստեղծվել է 2013թ-ի մայիսին:


    Բաժանմունքը տեղակայված է կենտրոնի 2-րդ հարկում: Այն հագեցած է գերմանական 2 ատամնաբուժական բազկաթոռներով և ամենաժամանակակից սարքավորումներով:

 

    Այսօր մի շարք ամերիկյան գիտնականներ պնդում են, որ շատ հիվանդություններ, այդ թվում նաև քաղցկեղային հիվանդությունները, կարող են կապված լինել և սկիզբ առնել բերանի խոռոչի հիվանդություններից: Այս մոտեցմամբ առաջնորդվելով` 2013թ-ի մայիսին կենտրոնը բացեց ստոմատոլոգիական կլինիկան, որի անհրաժեշտությունը առաջ էին քաշել Կենտրոնի այցելուները: Սոմատոլոգիական կլինիկայի առկայությունը հնարավորություն է տալիս մեր այցելուներին խնայել իրենց ժամանակը և բերանի խոռոչի հիվանդությունների հետ կապված բոլոր խնդիրներով դիմել կենտրոնի փորձառու ստոմատոլոգներին:

 

    ՀԱԱԿ-ի ատամնաբուժարանում այցելուները` ներառյալ մանուկներն ու հղի կանայք, կարող են ստանալ ցանկացած տիպի ատամի խնամք և ունենալ անկաշկանդ ժպիտ: Այցելելով ստոմատոլոգին կես տարին մեկ պրոֆիլակտիկայի և ատամնաքարեր, ատամնափառ հեռացնելու նպատակով՝ կարելի է հայտնաբերել հիվանդությունները վաղ շրջանում, որի արդյունքում բուժումը կստացվի ավելի մատչելի: Բացի դրանից, բժիշկը կառաջարկի ճիշտ ատամի մածուկ, խոզանակ, այլ պարագաներ և կբացատրի ամենօրյա անհատական հիգիենայի կանոններն ու օրենքները:


    Մասնագետները յուրաքանչյուր հիվանդի համար մշակում են բուժման անհատական ծրագիր` այցելուին մանրամասն բացատրելով բուժման բոլոր փուլերը և ցուցաբերելով պրոֆեսիոնալ մոտեցում և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։


    Բաժանմունքի խնդիրներից մեկը բնակչության լայն խավերի շրջանում ստոմատոլոգիական մշակույթի տարածումն է և հատկապես հղիների շրջանում ստոմատոլոգիական պրոֆիլակտիկայի մեթոդներ ներդնելը։ Այդ նպատակով մշակվել է ինֆորմատիվ բուկլետ, որում մանրամսն բացատրվում է, թե ինչպես պետք է պահպանել բերանի խոռոչի մաքրությունը, ճիշտ մաքրման հիմնական օրենքները, գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ և առողջ ատամներ ունենալու գրավականը:

 


    Ժամանակակից անզգայացնող միջոցների օգնությամբ Ձեր այցերը մեր Կնետրոնում կանցնեն ոչ միայն անցավ, այլ նաև հարմարավետ պայմաններում: Նոր տեխնոլոգիաներ կիրառելու շնորհիվ բուժման որակը նույնպես բարձր է:

Կարևոր գրավական է նաև սարքերի անթերի ստերիլության ապահովումը: Ախտահանումը կատարվում է հատուկ բարձր որակի նյութերի օգտագործմամբ և ավտոկլավային մշակմամբ:


    Բաժանմունքում կատարվում են ցանկացած միջամտություն՝ կապված բերանի խոռոչի հետ, այդ թվում նաև ատամի գեղագիտական վերականգնում, բացարձակ անվնաս նյութերով ատամների սպիտակեցում, ատամնաշարի վերականգնում ցանկացած տիպի պրոթեզներով և արհեստական պսակներով, ինչպես նաև իմպլանտների տեղադրում:

 

    Շնորհիվ մեր արհեստավարժ ստոմատոլոգների, մենք երաշխավորում ենք բարձրորակ սպասարկում: