2003թ-ի հուլիսին ՀԱԱ կենտրոնի Գավառ մասնաճյուղում, իսկ 2004թ-ի հունիս ամսից նաև ՀԱԱ կենտրոնում ստեղծվեց ընտանեկան բժշկության և էնդոկրինոլոգիայի բաժանմունքր:


Ընտանեկան բժիշկներն իրականացնում են ամենամյա ստուգումներ, խորհրդատվություն՝ ավելի հաճախ հանդիպող սոմատիկ հիվանդության ախտորոշում, բուժում և կանխարգելում։

 


     Հաշվի առնելով էնդոկրին հիվանդությունների տարածվածությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կարևորում է նաև բժիշկ-էնդոկրինոլոգների կատարած աշխատանք՝ այդ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման գործում: Էնդոկրին հիվանդությունների խմբում առավել տարածված են շաքարային դիաբետը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները, օստեոպորոզը և այլն:

 

    Էնդոկրին հիվանդությունները շատ հաճախ ունեն երկարատև ընթացք: Եվ, իհարկե, ճշգրիտ ախտորոշումից բացի կարևորվում է նաև հիմնավորված բուժումը` կանխարգելելու համար հիվանդության հետագա բարդությունները:

 

Կենտրոնում իրականացվում են հետևյալ էնդոկրինոլոգիական ծառայությունները` 


Խորհրդատվություն


Շաքարային դիաբետի և նախադիաբետի ախտորոշում և բուժում


Մետաբոլիկ սինդրոմի ախտորոշում և բուժում


 Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում


Օստեոպորոզի խանգարումների ախտորոշում և բուժում


Հիպերպրոլակտինեմիայի ախտորոշում և բուժում


Ձվարանների պոլիկիստոզի ախտորոշում և բուժում


Հիպերանդրոգենեմիայի ախտորոշում և բուժում


Գինեկոմաստիայի ախտորոշում և բուժում