Ուրոլոգիայի բաժանմունքը Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում հիմնադրվել է 2011թ. սեպտեմբեր ամսին։ Բաժնմունքի նպատակն է իրականացնել շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգ և տրամադրել լիարժեք ուրոլոգիական ծառայությունների մեր հայրենակիցներին:

Այս բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են հետրյալ հիվանդությունները`

 


• Միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդություններ, այսինքն` երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, ամորձիների չարորակ նորագոյացություններ


• Տղամարդկանց ստորին միզուղիներին բնորոշ հիվանդություններ, այդ թվում` շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ գերաճ), միզուկի նեղացումներ, ամորձիների ջրգողություն


• Տիզաքարային հիվանդություն` միզասեռական համակարգի տարբեր հատվածներում առաջացած քարեր, սկսած երիկամներից մինչև շագանակագեղձ


• Երիկամների բարորակ հիվանդություններ. կիստաներ, կնճռոտում, հիդրոնեֆրոզ` ավազան-միզածորանային հատվածի նեղացման հետևանքով, բարորակ ուռուցքներ


• Միզասեռական համակարգի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վարակներ, որոնց արդյունքում կարող են ախտահարվել երիկամները` սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ, միզապարկը` ցիստիտ, կարող են առաջանալ միզուկի բորբոքում, ամորձիների և մակամորձիների բորբոքումներ


• Քրոնիկական կոնքային ցավի համախտանիշ` պրոստատիտի (շագանակագեղձի) բորբոքում, միզուկի, միզապարկի բորբոքման արդյունքում


• Միզասեռական համակարգի բնածին արատներ

 
• Միզասեռական համակարգի վնասվածքներ


• Անդրոլոգիա և տղամարդու ամլություն` կատարում ենք սեռական ոլորտի խանգարումների հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական շտկում, ներառյալ էրեկցիայի խանգարումները և իմպոտենցիան, սերմի որակական շեղումների շտկում` պայմանավորված հորմոնալ խնդիրներով, վիրաբուժական և բորբոքային հիվանդություններով (օրինակ, երակների լայնացում կամ վարիկոցելե)


• Կանացի ուրոլոգիա` որի ուշադրության կենտրոնում են կանանց ուրոլոգիական խնդիրները, կանանց անմիզապահությունը և ուրոլոգիային առնչվող կոնքի օրգանների խանգարումները


• Նեյրոուրոլոգիա` միզարձակության շեղումներ, պայմանավորված նյարդային համակարգի խանգարումներով, ուրոդինամիկ հետազոտություն

 

Ծառայության զարգացման հեռանկարը


Տղամարդկանց գիտակցության մեջ ամրապնդել առողջ ժամանակ ստուգման նպատակով բժշկին այցելեու գաղափարը` դրանով իսկ օգնելով բժշկին` ապահովելու համար իր որոկյալ կյանքը և առողջ ապագան: