Ըստ վիճակագրական տվյալների արգանդի պարանոցի քաղցկեղը իր տարածվածությամբ կրծքագեղձի քաղցկեղից հետո գրավում է երկրորդ տեղը:


Մինչև 2001թ-ը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հետազոտությունը (Պապ թեստը) որպես սկրինինգ հասանելի չի եղել Հայաստանում: Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը առաջինն էր, որ սկիզբ դրեց այդ նորագույն մեթոդի կիրառմանը՝ նախաքաղցկեղային հիվանդությունների և արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակին հայտնաբերմանև բուժման որակը ավելի արդ յունավետ դարձնելու համար:


Մինչ օրս ՀԱԱԿ-ում գինեկոլոգիական զննության է ենթարկվել 69,888 կին: 95-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 368-ի մոտ հայտնաբերվել է նախաքաղցկեղային վիճակ, ովքերարունակել են բուժումը Կենտրոնում՝ կանխարգելելով արգանդի վզիկի քաղցկեղը:

Այսօր գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվող կանխարգելիչ հետազոտությունները ներառում են` Pap-smear- բջջաբանական հետազոտություն, արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և բարորակ հիվանդությունների վաղ ախտորոշում, կանխարգելում, բուժում, սեռավարակաների ախտորոշում, բուժում, անպտղության ախտորոշում, բուժում, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում, ընտանիքի պլանավորում և կլիմակտերիկ շրջանի կանանց վարում:


Արգանդի պարանոցի բարորոակ և նախաքաղցկղային հիվանդությունների բուժման համար Կենտրոնում կիրառվում է Leep /լարային էլեկտրովիրահատական մեթոդը, որը միակն է ՀՀ-ում:Այս միջամտության շնորհիվ, պահպանելով արգանդի պարանոցը, հեռացվում են ախտահարված օջախները, որի շնորհիվ կինը ստանում է լիարժեք բուժում: Այս մեթոդը հնարավորություն է տալիս կնոջը հետագայում ինքնուրույն ծննդաբերել, այսինքն չի տուժում կնոջ մանկածնման ֆունկցիան: Leep-ը անվնաս մեթոդ է, չի պահանջում հոսպիտալացում և ընդհանուր անզգայացում: Միջամտությունից հետո մեկ ամսվա ընթացքում արգանդի պարանոցը լիովին վերականգնվում է:

 

“Հրաշք երեխաներ” – Անպտղության Բուժում

 

Կենտրոնի բժիշկները սկսեցին զբաղվել նաև անպտուղ զույգերի բուժմամբ: Այս ոլորտում նրանք կիրառում են այն մոտեցումերն ու տեխնոլոգիաները, որոնք վերապատրաստման ժամանակ յուրացրել էին Բալթիմորի Բժշկական Կենտրոնում:

Կենտրոնի ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս լավագույնս պատրաստված գինեկոլոգիական անձնակազմին գրանցել մի շարք հաջողություններ իրենց աշխատանքային պարակտիկայում: Արդյունքը բավականին տպավորիչ է. 2001թ-ից մինչ օրս այստեղ բուժվել և մայրացել Է անպտղությամբ տառապող և հուսահատ վիճակում գտնվող 150 կին: Կենտրոնն այսօր ունի 150 “հրաշք” երեխա: