ՌԱԴԻՈԼՈԳԻԱ

 

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում ռադիոլոգիայի բաժանմունքը ստեղծվել է 1997 թվականին, որտեղ կատարվում են կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելիչ հետազոտություններ և ախտորոշում:
Ռադիոլոգիայի բաժանմունքի բացման օրվանից մինչ օրս կատարվել է կրծքագեղձի 274,270 հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 10,902 այցելուի մոտ, իսկ զննումների շնորհիվ փրկվածների թիվը քիչ չէ`7,779 կին: 

  Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հանդիպող ամենատարածված քաղցկեղն է: Երբեմն կրծքագեղձի քաղցկեղ կարող է ախտորոշվել նաև տղամարդկանց մոտ: Մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 1,517 տղամարդ այցելու, որի արդյունքում հայտնաբերվել է քաղցկեղի 55 դեպք: 

 

Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել՝ հետևելով հետևյալ կանոններին՝  

Ամսական ինքնազննություն

6 ամիսը 1 անգամ այց բժշկին /մամոլոգ, օնկոլոգ, գինեկոլոգ/

Կրծքագեղձի սկրինինգ քննություն

 

 

Կրծքագեղձի սկրինինգ քննությունն իրականցվում է՝

Մինչև 35տ կանանց – կրծքագեղձի ուլտրաձայնային զննություն /սոնոգրաֆիա/

35-40տ. կանանց – ամենամյա սոնոգրաֆիկ զննություն` մեկ հենքային մամոգրաֆիկ զննությամբ

40-50տ. – ամենամյա կրծքագեղձի ուլտրաձայնային զննություն, որը ամեն 2 տարին մեկ ուղեկցվում է մամոգրաֆիկ հետազոտությամբ

50տ. բարձր – ամենամյա մամոգրաֆիկ զննություն 

    Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և հայտնաբերման նպատակով կատարվում է մամոգրաֆիկ զննում: Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում 2011 թ.-ից տեղադրվել է HOLOGIC ընկերության կողմից արտադրված 2 թվային մամոգրաֆ: Թվային մամոգրաֆիայի առավելությունները ժապավենային մամոգրաֆիայի նկատմամբ ներառում են՝ 

    Ռենտգեն ճառագայթային չնչին բեռնվածություն

    Կուրծքը քիչ սեղմելով (ընդամենը ֆիքսելով)՝ բարձր որակի պատկերներ ստանալը

•    Թվային պատկերը հնարավոր է մոտեցնել և  մեծացնել, ստանալ բարձր տեսանելիություն ուստի հայտնաբերել քաղցկեղային օջախը դեռևս վաղ՝ սաղմնային փուլում

•    Եռաչափ թվային մամոգրաֆիայի շերտագրման ժամանակ ստացված բազմաթիվ եռաչափ պատկերների օգնությամբ, հնարավոր է դառնում նվազգույնի հասցնել   գեղձային հյուսվածքի վերադրումը՝ խուսափելով լրացուցիչ նկարներից:

•    Թվային մամոգրաֆիան հնարավորինս դյուրին է դարձնում գեղձային խիտ կրծքի հետազոտումը և թույլ է տալիս մանրակրկիտ վերլուծել և հայտնաբերել միկրոկալցիֆիկատները: 

    Բաժանմունքը զինված է նաև վերջին սերնդի գերհզոր ուլտրաձայնային սարքավորումներով: Առավել ժամանակակից Toshiba Ընկերության Aplio 500 գերհզոր ուլտրաձայնային սարքով հնարավոր է կատարել ցանկացած ուլտրաձայնային հետեզոտություն: 

Կենտրոնը սերտորեն համագործակցում է միջազգային լավագույն ռադիոլոգիական կենտրոնների և բժշկական համալսարանների հետ: Կազմակերպվում են խորհրդակցություններ, կոնֆերանսներ և սեմինարներ միջազգային ճանաչում ունեցող գործընկերների հետ, կատարվում՝ on-line կոնսիլիումներ։ 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝