ՀԱԱԿ-ի վեց հարկանի շենքը կառուցվեց ՀՀ Կառավարության, Հայ+Ամերիկյան Մշակույթային Ասոցացիայի, Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և ԱՄՆ բարերարների օգնությամբ և դարձավ ժամանակակից ախտորոշիչ կենտրոն: Շենքի ճարտարապետա-շինարարական նախագծի հեղինակը ամերիկահայ բարերար Վարդգես Բալյանն է:
Կարևորելով ՀԱԱԿ-ի գործունեությունը ՀՀ կառավարությունը 2002թ-ի հունիսին հատուկ հրմանագրով շենքը և հարակից տարածքը նվիրաբերեց Կենտրոնին: Վերակառուցման աշխատանքներնն իրականացվել են Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) մասնակի ֆինանսավորման շնորհիվ: Այնուամենայնիվ, ծրագրի ծախսերի գերակշռող մասը իրականցվում է Հայ Ամերիկյան Մշակույթային Ասոցիացիայի կողմից:


Ընդլայնված ՀԱԱԿ-ի կառուցվածքն է`


Նկուղ – այստեղ տեղակայված են Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը, որը ներառում է ռենտգենոլոգիայի, համակարգչային տոմոգրաֆիայի և ոսկորների խտության ստուգման ծառայությունները, պաթոլագիական լաբորատորիան և պահեստային սենյակները: Սենյակ է նախատեսված նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի համար: Այստեղ է տեղակայված նաև գողտրիկ “Doctor’s” սրճարանը, որն իր դռներն է բացել այցելուների առջև և առաջարկում է տնական համեղ աղցանների, ուտեստների և թխվածքների լայն տեսականի:
Առաջին Հարկ - այստեղ տեղակայված են Ռադիոլոգիայի - “Կրծքագեղձի հետազոտում և ախտորոշում” և գինեկոլոգիայի բաժինները, լաբորատորիա, ընդունարան և այցելուների սպասասրահներ, դեղատուն, ինչպես նաև ֆայլադարան:
Երկրորդ Հարկ – այստեղ տեղակայված են ուռոլոգիայի բաժինը (շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում), օնկո-հինեկոլոգիայի բաժինը (վիրահատական միջամտության կարիք ունեցող այցելուների հետազոտում և նախապատրաստում), ատամնաբուժարանը, ընտանեկան բժշկի ու էնդոկրինոլոգի, ողնաշարաբանի,  ինչպես նաև վերականգնողական թերապիայի ծառայությունները: Այս հարկում նույնպես կա փոքր լաբորատորիա:
Երրորդ հարկ - այստեղ տեղակայված են գործադիր տնօրենի, ադմիստրատիվ աշխատակազմի և հաշվապահական սենյակները, ինչպես նաև ուսուցողական կենտրոնը և փոքր կոնֆերանս դահլիճը:
Չորրորդ հարկ – Վիրահատարան՝ հետվիրահատական սրահով և հիվանդասենյակներով, նախասրահ՝ նախապատրաստական և վիրակապական սենյակներով։
Հինգերորդ հարկ – Կոնֆերենս դահլիճ` նախատեսված տեղական, տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումենրի անցկացման համար: