ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

«Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1990-ականներից: 20 տարի առաջ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ավերիչ ազդեցությունը մեղմելու համար Հայ-Ամերիկյան Մշակույթային Միությունն՝ ի դեմս Ռիտա Պալեանի սկսեց վճռական քայլեր ձեռնարկել:

Որոշվեց, որ ծրագիրը չպետք է սահմանափակվի սարքավորումներ ներկրելով, այլ պետք է դառնա ուսումնական և առողջապահական ձեռնարկի հիմք, որի շնորհիվ կկրթվեն ոչ միայն բժշկական համալսարանի ուսանողներն ու օրդինատորները, այլև ողջ հասարակությունը՝ մանավանդ կանայք:

Այն տարիներին Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ էին  գիտակցում մամոգրաֆիայի կարևորագույն դերն ու նշանակությունը կանանց կյանքում: Սակայն կրծքագեղձի քաղցկեղը շարունակում էր զարգանալ՝ խլելով հազարավոր մարդկանցից կյանքեր և ցավոք միտում ուներ երիտասարդանալու: Սա էր դրդապատճառը, որ սկսվեց մեծ ու կարևորագույն մի նախագծի մշակում, որը շնորհիվ Ռ.Պալեանի ազգանվեր և հայրենասեր մղումների և Հ. Հակոբյանի համառ ջանքների 1997թ. ապրիլ 28-ին դարձավ իրականություն: ՀՀ Կառավարությունը՝ գիտակցելով ծրագրի կարևորությունը, հատկացրեց տարածք՝ այս շենքում գործունեություն ծավալելու համար:Անմիջապես սկսվեցին մաքրման և վերանորոգման աշխատանքները: Շատ շուտով ԱՄՆ-ից բերված սարքերն արդեն տեղադրված էին շենքի I հարկում, իսկ ամերիկացի մասնագետներն սկսել էին մեր բժիշկների ուսուցման գործընթացը:Այն ժամանակ անգամ իրենք՝ հիմնադիրներն էլ չէին կարող պատկերացնել, թե ինչ հեռուն գնացող և ՛՛ձնագնդի՛՛ էֆֆեկտ ունեցող ծրագիր են սկսել, որի արդյունքում փրկվելու են հազարավոր կյանքեր: Այս ծրագիրն իր հետ Հայաստան  բերեց մի շարք նորամուծություններ, որոնց մասին  մինչ այդ պատկերացում  անգամ չունեինք՝ սկսած քայլարշավներից, աշխատանքի կազմակերպման արևմտյան ստանդարտներից, արտագնա հետազոտություններից, վերջացրած ամենաարդիական բժշկական նվաճումներով:

Այս ձեռնարկը չէր կարող աննկատ մնալ, ուստի շուտով այն իր վրա բևեռեց նաև ԱՄՆ դեսպանատան USAID-ծրագրի ղեկավարների ուշադրությունը, որոնք տ-ն Ռ. Պալյանի հետ կապ ստեղծելով՝ առաջարկեցին իրենց մասնակցությունն ու ընկերակցությունն այս Ասվածահաճո աշխատանքում: 2001թ. ՀՀ Կառավարության որոշմամբ ամբողջ շենքը նվիրվեց կենտրոնին և տ-ն Պալյանի ամուսնու՝ տաղանդավոր ճարտարապետ՝ Վարդգես Պալյանի մտքի թռիչքի և տքնաջան աշխատանքի արդյունքում և շնորհիվ USIAD-ASHA ծրագրի մասնակի ֆինանսավորման մի քանի տարվա ընթաքում վեր խոյացավ ամուր և ամերիկյան ստանդարտներին համապատասխանող, բայց հայկական ճարտարապետությանն հարիր այս հոյակերտ կառույցը:Այժմ արդեն առողջության՝ տարածաշրջանում իր բնույթով միակ կենտրոնը դարձել է բժշկական նորագույն սարքավորումնեով զինված, գերժամանակակից տեխնիկայով հագեցած բժշկական մի հաստատություն, որն հնարավորություն է ընձեռնում հասարակությանը օգտվելու բժշկական աշխարհում գործող ամենավերջին նորամուծություններից:

Սկզբնական շրջանում կենտրոնի այցելուները բավականին սակավաթիվ էին, սակայն այսօր մեր ծառայություններից օգտվում են օրեկան 160-200 մարդ: Այժմ արդեն կենտրոնի ախտորոշումների շնորհիվ քաղցկեղի ճիրաններից փրկվել է մոտ7,000 հայուհի: 20 տարիների ընթացքում կատարվել է 534,246 հետազոտություն: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է կրծքագեղձի 274,270 հետազոտություն: Կենտրոնում հետազոտվելէ 1,517 տղամարդ այցելու, որոնցից 78-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

Տիկին Պալյանի շնորհիվ Կենտրոնը հագեցած է տարածաշրջանում եզակի սարքավորումներով և, ամենակարևորը, թվայնացված շերտագրող մամոգրաֆ սարքերով, որը թույլ է տալիս գոյացությունը խոշորացնել մինչև 1000 անգամ, այսինքն՝ հնարավոր է դարձնում այնհետազոտել միլիմետրի ճշգրտությամբ, ինչն էլ արդյունավետ բուժման նախապայմանն է։

Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Կենտրոնն ունենում է այցելուներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և արտասահմանյան այլ երկրներից:

 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝