Հարգելի՛ այցելու,

Արդեն 16 տարի է պատիվ ունեմ աշխատել Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնում (ՀԱԱԿ) եւ ղեկավարել 84 անդամից բաղկացած մի թիմ: Պատիվ է ինձ համար օգնել իմ ժողովրդին ու նվիրվել մի աշխատանքի, որն ուղղված է հայ կանանց, մայրերի եւ ընտանիքների բարօրության ապահովմանը:
Այս կենսապես կարևոր ծրագիրն իրականացնելու համար հաղթահարել ենք շատ մեծ դժվարություններ և մարտահրավերներ` այն դարձելով մեր կյանքի առաքելության անբաժան մասը: Այսպես ես ինձ պիտանի և օգտակար եմ զգում:
Օրեկան Կենտրոնում հետազոտվում է միջինը 160-180 այցելու: Մեր տվյալների բազան այսօր հասնում է 433,677-ի:
Կենտրոնի բոլոր բժիշկները պարբերաբար վերապաստրաստվում են ԱՄՆ-ի և Եվրոպական առաջատար կլինիկաներում՝ լրացնելով իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները լավագույն պրոֆեսորների աջակցությամբ: Կազմակերպվել են 91 փոխայցեր, որոնց ընթացքում կատարվել են բազմաթիվ վիրահատություններ՝ ինքնավստահություն և երջանկություն պարգևելով հազարավոր հայուհիների:
Այսօր կենտրոնում օրեկան միջինը հետազոտվում է 160-180 մարդ, որոնք հետագայում դառնում են մեր հավատարիմ և մշտական այցելուները, քանի որ արժանանում են յուրահատուկ և հոգատար վերաբերմունքի: Գործունեության 19 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 433,677 հետազոտություն: Ամեն տարի հետազոտվում է 40,000 կին: Կենտրոնի բացման օրից մինչև օրս կատարվել է կրծքագեղձի 229,989 հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 9,303 այցելուի մոտ: Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիդասարդացման միտում. մինչև 29 տարեկան 71 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Այսօր արդեն իրականություն է դարձել մեր հիմնադիրների երազանքը՝ հայտնաբերել վտանգավոր գոյացությունները նախաքաղցկեղային փուլում:
Այս ամենը հնարավոր է դարձել շնորհիվ կենտրոնի աշխատակազմի, որը բաղկացած է երիտասարդ, խոստումնալից, բանիմաց և կիրթ մարդկանցից, որոնց համար աշխատավայրը իրենց տունն է և ընտանիքը: Ես երջանիկ եմ, որ աշխատում եմ նման մի կոլեկտիվի հետ, որոնց բացառիկ աշխատանքով ոգևորված եմ և դա մղում է ինձ նոր նվաճումների, որոնք դառնում են հնարավոր, քանի որ ունենք մեր թիկունքում հզոր հիմնադիրներ՝ Ռիտա Պալեան և Հրանուշ Հակոբյան: Այս երկու կանանց անկոտրում կամքի, պետական մտածելակերպի, անհուն հայրենասիրության արդյունքը այս կենտրոնն է` թափանցիկության, անկաշառության, նվիրված աշխատանքի մի օրինակ, որը բազմիցս արժանացել է մրցանակների, պատվոգրերի և շնորհակալական խոսքերի: Իսկ ժողովրդի գնահատականն ամենակարևորն է մեր համար:

 

Հարգանքներով՝
Խաչանուշ Հակոբյան