ԴԵՄՔԻ ԱՆՈԹՆԵՐԻ ԵՎ ՄԱՇԿԻ ՊԻԳՄԵՆՏԱՑԻԱՆԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ

 

ՀԱԱ Կենտրոնում կատարվում է անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժում՝ VBeam լազերի օգնությամբ: Բուժման այս մեթոդը ամենաարդյունավետն է պիգմենտային բծերից ազատվելու համար:

2015թ-ի ապրիլին Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնում տեղադրվեց և մեկնարկեց ամերիկյան CANDELA ընկերության կողմից արտադրված Vbeam Perfecta լազերը` ԱՄՆ-ի առաջատար կլինիկաններից մեկի լավագույն բժշկի՝ Ռեյ Անդերսոնի անմիջական մասնակցությամբ:

Vbeam Perfecta լազերը նախատեսված է ոչ ինվազիվ անոթային վիրաբուժության և մաշկի գունավորման և փոփոխությունների բուժման համար`

  Հեմանգիոմաներ

Շագանակագույն պիգմենտացիաներ

Ռոզացեա

Գինու բիծ

Արտահայտված երակային ցանց 

Պիգմենտային հետքերից ազատվելու համար պետք է հասկանալ առաջացման պատճառը և բուժել:


Ի՞նչ կարելի է անել

Պլաստիկ վիրաբույժի հսկողությամբ իրականացվում է դեմքի և մարմնի անոթների, մաշկի գունավորման, անոթային ցանցիկի լազերային Բուժում Vbeam Perfecta լազերով:

Միջամտությունից հետո ցուցվում է տնային ռեժիմ (մինչև երկու շաբաթ) հնարավոր այտուցների և կապտուկների վերականգնման համար: Արդյունքում մաշկն ապաքինվում է, մաշկից անհետանում են նախկին թերությունները: Բժիշկը կարող է նաև համապատասխան հեղուկ կամ այլ դեղամիջոց նշանակել, որով պետք է պարբերաբար մշակել մաշկը։

Երբեմն, կախված մաշկային փոփոխությունների բարդությունից, կարող է պահանջվել լազերային բուժման մի քանի փուլ:

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝