ՀԱԱԿենտրոնի‬ ֆիզիոթերապեվտը ապահովում է հետվիրահատական վերականգնումը՝ կանխարգելման նպատակով կատարելով՝


մանուալ լիմֆոդրենաժ


անհատական բուժումներ հատուկ վարժություններով, որպեսզի պրոցեդուրան ունենա լավագույն արդյունք

 


Կատարվում է նաև՝


 հետվիրահատական վերականգնողական թերապիա


 հետվնասվածքային վերականգնողական թերապիա


 հետինսուլտային վերականգնողական թերապիա

 


    Յուրաքանչյուր վիրահատությունից հետո մարդկանց օրգանիզմը սթրեսի է ենթարկվում և երկար ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Կրծքագեղձի քաղցկեղի պարագայում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում մասնակի կամ ամբողջությամբ հեռացնել կրծքագեղձը, որի հետևանքով հնարավոր է, որ մի շարք բարդություններ առաջանան.


ընդհանուր թուլություն


այտուց


սպի


հոդերի շարժումների նվազեցում

 

    Այդ իսկ պատժառով Վիրահատությունից հետո կարևոր է սկսել վերականգնողական թերապիան հնարավորինս շուտ, որպեսզի արագ ապաքինվել, կանխել բարդությունները և հնարավորինս շուտ վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին: