Ռադիոլոգիայի բաժնում կրծքագեղձի քաղցկեղի` վաղ փուլում հայտնաբերման և կանխման նպատակով իրականացվող ծառայություններն ընգրկում են `

 
Կրծքագեղձի հետազոտություն

 • Թվայնացված մամոգրաֆ‎իա և ուլտրաձայնային հետազոտություն /սոնոգրաֆիա


 • Կրծքագեղձի բարակ ասեղային ասպիրացիա` ուլտրաձայնային հսկողությամբ (բջջաբանական հետազոտություն)


 • Քոր բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ (հյուսվածաբանական հետազոտություն)


 • Նախավիրահատական ասեղային ուղղեցույցային լոկալիզացիա՝ մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հսկողությամբ (չշոշափվող գոյացությունների և օջախների ուղղորդում) 

 

Կանխարգելիչ նպատակով  կատարվում են`

 

ներքին օրգանների /լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ/ ուլտրաձայնային հետազոտություն


փոքր կոնքի խոռոչի օրգանների /արգանդ, ձվարան, փողեր, շագանակագեղձ, 
սերմնաբշտերի և արտաքին սեռական օրգանների/ ուլտրաձայնային հետազոտություն

 

վահանաձև գեղձի և ռեգիոնար ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն


Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիա` ուլտրաձայնային հսկողությամբ (բջջաբանական հետազոտություն)


անոթների դուպլեքս հետազոտություն

 

 

     Բաժանմունքում այսօր օրեկան սպասարկվում է 100-120 այցելու: 1997թ-ից ի վեր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով հետազոտվել է  195,947 այցելու, որի արդյունքում փրկվել է հազարավոր կանանց և տղամարդկանց կյանք:

 

Հիմանական առաջնայնությունները


     Բաժանմունքում առկա թվային մամոգրաֆների նորագույն ծրագրերի և բացառիկ հնարավորությունների շնորհիվ ստանում ենք առավել ճշգրիտ ախտորոշում: Կենտրոնում գործող թիմային աշխատանքի սկզբունքը մեր բժիշկներին  հնարավորություն է տալիս գրեթե չսխալվել: Այստեղ տիրում է փոխըմբռնման, ջերմ և հանդարտ մթնոլորտ, այցելուն երբևէ չի ճնշվում և իրեն չի զգում հիվանդանոցային պայմաններում:

 


Թվային մամոգրաֆիայի առավելությունները`

•    Ռենտգեն ճառագայթային չնչին բեռնվածություն


•    Կուրծքը քիչ սեղմելով (ընդամենը ֆիքսելով)՝ բարձր որակի պատկերներ ստանալը


•    Թվային պատկերը հնարավոր է մոտեցնել և  մեծացնել, ստանալ բարձր տեսանելիություն ուստի հայտնաբերել քաղցկեղային օջախը դեռևս վաղ՝ սաղմնային փուլում


•    Եռաչափ թվային մամոգրաֆիայի շերտագրման ժամանակ ստացված բազմաթիվ եռաչափ պատկերների օգնությամբ, հնարավոր է դառնում նվազգույնի հասցնել   գեղձային հյուսվածքի վերադրումը՝ խուսափելով լրացուցիչ նկարներից:


•    Թվային մամոգրաֆիան հնարավորինս դյուրին է դարձնում գեղձային խիտ կրծքի հետազոտումը և թույլ է տալիս մանրակրկիտ վերլուծել և հայտնաբերել միկրոկալցիֆիկատները: