Նորություններ
Վաշինգտոնի համալսարանի գործընկերների այցը ՀԱԱԿ 10 Հունիս 2019

Հունիսի 10-ին Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը հյուրընկալել էր Վաշինգտոնի համալսարանի իր գործընկերներին՝ ուռուցքաբանության և գլոբալ առողջապահության պրոֆեսոր, Սիեթլի քաղցկեղի ալյանսի կրծքագեղձի կենտրոնի տնօրեն Ջուլի Գրալոուին և կրծքագեղձի կենտրոնի գլոբալ ծրագրերի ղեկավար Ալիսոն Դվալաձեին։

2013թ-ից ՀԱԱ Կենտրոնի բժիշկներն ու քաղցկեղից փրկվածները պարբերաբար մասնակցել են Բուխարեստում, Թբիլիսիում և Կիևում կազմակերպած կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կրթության և հանրայնացման գիտաժողովներին։ Այս տարի գիտաժողովի կազմակերպիչները պլանավորում են Գիտաժողովը հոկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանում։ 

ՀԱԱ Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և Վաշինգտոնի համալսարանի գործընկերները Կենտրոնում շրջայցից հետո քննարկեցին Գիտաժողովին առնչվող կազմակերպչական հարցեր՝ հստակեցնելով ՀԱԱ Կենտրոնի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը այս կարևոր միջոցառմանը, ինչպես նաև հաշվի առնելով Կենտրոնի տարիների փորձառությունն այս ոլորտում։ «Հենարան» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանն ու Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ևս ներկա էին հանդիպմանը։

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝