Նորություններ
USAID/ASHA դրամաշնորհային ծրագրի տնօրեն Էն Դիքսի (Anne Dix) այցը ՀԱԱԿ 27 Սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 27-ին, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն էր այցելել ԱՄՆ–ի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Ամերիկյան դպրոցները և հիվանդանոցները արտերկրում (ASHA)» դրամաշնորհային ծրագրի տնօրեն Էն Դիքսը (Anne Dix)։

Վերջինս շրջայց կատարեց Կենտրոնում՝ տեղում ականատես լինելով մատուցվող բարձր որակի բժշկական ծառայություններին, արևմտյան աշխատելաոճին, և 21 տարիների ընթացքում ձեռքբերումներին։

Դրամաշնորհային ծրագրի տնօրենին հիացրեց Կենտրոնի վերջին սերնդի բժշկական սարաքավորումներով հագեցվածությունը, որը ձեռք է բերվել ՀԱԱ Կենտրոնի ամերիկահայ բարերար և համահիմանդիր Ռիտա Բալյանի և ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության (USAID) «Ամերիկյան դպրոցները և հիվանդանոցները արտերկրում (ASHA)» դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Հանդիպման ավարտին Էն Դիքսը նշեց, որ ՀԱԱ Կենտրոնի տնօրինությունը կարողացել է հավաքել բժիշկների հիանալի թիմ՝ ստեղծելով ջերմ միջավայր և այցելուներին ակնհայտորեն առաջարկելով առաջնակարգ ծառայություններ։ Նա նաև ավելացրեց, որ ՀԱԱ Կենտրոնը ամերիկյան լավագույն փորձի ինտեգրման իրական ցուցադրական նմուշ է։

Վերջինս այցելեց նաև Գավառ քաղաքում գտնվող ՀԱԱ Կենտրոնի մասնաճյուղ։

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝