Նորություններ
Ռալֆ Լորեն 2018 Փինք Փոնի հավաքածու - Փինք Փոնի արշավ 14 Հոկտեմբեր 2018

Փինք Փոնի արշավը Ռալֆ Լորեն կորպորացիայի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնությունն է, որն իրականացնում է ծրագրեր՝ ուղղված սքրինինգին, վաղ ախտորոշմանը, բուժմանը, ուսուցմանը և հիվանդների բուժմանը։

2000 թվականից ի վեր Փինք Փոնիի առաքելությունն է նվազեցնել անհավասարությունը քաղցկեղով հիվանդների խնամքի ժամանակ և բոլորի համար ապահովել որակյալ բուժման հասանելիություն քաղցկեղի ավելի վաղ՝ բուժման ենթակա փուլում:

 

Փինք Փոնի հավաքածու

2018 Փինք Փոնի հավաքածուն ներառում է թարմացված պատկերանշանների, աքսեսուարների լայն տեսականի տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք ունեն նորաձև, բաց վարդագույն գույն։ Հավաքածուն տարբերվում է նոր «Live Love» գրաֆիկական պատկերով: Յուրաքանչյուր բաց վարդագույն Փինք Փոնի ապրանքի գնի 100% կնվիրաբերվի Պոլո Ռալֆ Լորեն հիմնադրամի Փինք Փոնի ֆոնդին կամ քաղցկեղի բարեգործական կազմակերպությունների միջազգային ցանցին։

Սեպտեմբերից Փինք Փոնի հավաքածուն ներկայացված է վաճառքի Ռալֆ Լորենի որոշ խանութ-սրահներում, ralphlauren.com կայքում, Մեյսիս հանրախանութում և որոշ գլոբալ մեծածախ խանութներում:

Ռալֆ Լորենի ներդրումը քաղցկեղով հիվանդների բուժման գործում

Մոտ 30 տարի Ռալֆ Լորենը իրականացնում է աշխատանքներ՝ քաղցկեղի դեմ պայքարում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ 1989թ. երբ նրա մտերիմ ընկեր և Վաշինգտոն Փոստի նորաձևության խմբագիր Նինա Հայդի մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ, պ-ն Լորենը որոշեց իր բարեգործական ջանքերը ուղղել այս ծանր հիվանդության խնամքի կատարելագործմանը՝ համահիմնադրելով Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների Նինա Հայդ կենտրոնը, որը գտնվում է Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնում։ 1994թ. նա շուկա դուրս բերեց քաղցկեղի դեմ պայքարի առաջին ապրանքանշանը:

2003թ. հիմնադրվեց Քաղցկեղով հիվանդների խնամքի Ռալֆ Լորեն կենտրոնը՝ ԱՄՆ-ի առաջատար քաղցկեղի կենտրոնի՝ Նյու Յորքի Memorial Sloan Kettering-ի հետ
համատեղ:

2014թ. Ռալֆ Լորեն կորպորացիան սկսեց համագործակցել Եվրոպայում ամենամեծ և ամենաբազմակողմանի քաղցկեղի կենտրոնի՝ The Royal Marsden-ի հետ և համտեղ հագեցրեցին քաղցկեղի դեմ պայքարի հետազոտական կենտրոնները՝ վերածելով գլոբալ մասշտաբի հետազոտական կենտրոնի։ 2016թ. մայիսին Քեմբրիջի դուքսի հետ միասին Ռալֆ Լորեն կորպորացիան հիմնեց The Royal Marsden-ի կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության Ռալֆ Լորեն կենտրոնը։ 2018-ը նշանավորվում է նրանով, որ The Royal Marsden-ի քաղցկեղի բարեգործական կազմակերպության համար հավաքվեց 1 միլիոն դոլար, որը գոյացել է վաճառքների միջոցով առաջացած նվիրատվություններից։

Փինք փոնի արշավի շրջանակներում հայաստանյան Ռալֆ Լորեն խանութ-սրահից Փինք Փոնի հավաքածուի վաճառքի 100 %-ը կտրամադրվի Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնին` անապահով ընտանիքների կանանց բուժմանն աջակցելու նպատակով:

 

 

Կապ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Դաշտը լրացված չէ
Հետևեք մեզ՝