Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի տարածքում` 1-ին հարկում տեղակայված, եվրոպական և ամերիկյան ստանդարտներին համապատասխանող գողտրիկ “Doctor’s” սրճարանն իր դռներն է բացել այցելուների առջև և առաջարկում է տնական համեղ աղցանների, ուտեստների և թխվածքների լայն տեսականի:


Մեկ անգամ օգտվելով մեր սրճարանի մատուցած ծառայություններից՝ Դուք կդառնաք մեր մշտական և հավատարիմ այցելուն, քանի որ հենց առաջին իսկ հայացքից Ձեզ կգրավի սրճարանի հաճելի միջավայրը, ջերմ մթնոլորտը և ամենակարևորը՝ սիրալիր, ժպտադեմ և կոկիկ աշխատակիցների հոգատար վերաբերմունքը:


    Այստեղ Դուք կարող եք համտեսել մեր հմուտ խոհարարի պատրաստած տնական համեղ ուտեստները։ Հնարամիտ ու փորձված խոհարարի ճաշացանկն ամեն օր թարմացվում է և Ձեր լանչը դարձնում հաճելի և անմոռաց։ Ուտեստները պատրաստվում են միայն թարմ և էկոլոգիապես մաքուր մթերքներից։

 

    Սրճարանի հարմարավետ և տրամադրող միջավայրում, Դուք կարող եք կտրվել առօրյա հոգսերից՝ վայելելով բուրումնավետ սուրճն ու տնական, համեղ, թարմ և հետաքրքիր խմորեղենները։


Սիրով սպասում ենք Ձեզ“Doctor’s” սրճարանում։