Հայ- Ամերիկյան Առողջության Կենտրոնում 2013թ-ի հունվարի 18-ից գործում է կոնֆերանս սրահը, որը գտնվում է կենտրոնի 5-րդ հարկում:


Կենտրոնի կոնֆերանս սրահում հաճախ կազմակերպվում են կլոր սեղան քննարկումներ, խորհրդարանական լսումներ, գիտական քննարկումներ, տարբեր թեմաներով սիմպոզիումներ, որոնք երբեմն ուղեկցվում են վիրահատություների ցուցադրմամբ՝ ուղիղ միացմամբ:


     Տեխնիկապես գերհագեցած սրահի վարձակալումը ապահովում է 250 անձի բարձրակարգ սպասարկումը՝ սեմինարների, ֆորումների և միջոցառումների ժամանակ, իսկ սինխրոն թարգմանության համակարգի առկայությունը նպաստում է օտարերկրա հյուրերի դյուրին շփմանը և մասնակցությանը:

 

Վարձակալության պայմանները՝

 

1 օր – 90.000դրամ

 

     Սրահի վարձակաությունից ստացված հասույթը հատկացվում է սոցիալապես անապահով և անվճարունակ կանանց մամոգրաֆիկ հետազոտություններն անվճար կարգով անցկացնելու համար: